Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Զոհողություն

14.10.2024 | 00:09

Աստծո կանչը

Հոկտեմբերի 14

Ահա Գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի

Մեղքը (Հովհ. Ա. 29):

«Քրիստոս` մեր Զոհը, զոհվեց մեզ համար»:

Ես Եմ Աստծո Գառը: Ինձ վրա դրեք ձեր մեղքերը, ձախորդությունները, ձեր թերացումները:

Իմ զոհաբերվելով` քավվել են այդ բոլոր մեղքերը:

Ես Եմ Միջնորդը Աստծո և մարդու միջև: Մարդ–Հիսուս Քրիստոս:

Մի’ մնացեք կանգնած անցյալի մեջ: Այդպես վարվելով` դուք ապարդյուն եք դարձնում Իմ Զոհվելը: Առհասարակ իմացեք, որ Իմ միջոցով դուք արժանացել եք կատարյալ ներումի, կատարյալ բժշկության, կատարյալ ընկերակցության:

Դիտվել է՝ 1685

Մեկնաբանություններ